Foto

Խորհուրդներ՝ ամռանը սննդային թունավորումներից և աղիքային վարակիչ հիվանդություններից զերծ մնալու համար

Ամռանը սննդային թունավորումներից և աղիքային վարակիչ հիվանդություններից զերծ մնալու համար ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս խուսափել․

• Վաճառքի համար չնախատեսված վայրերում առաջարկվող սննդամթերքից:
• Պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդից` մսամթերք, կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված և այլն:
• Բացօթյա խնջույքների ժամանակ երշիկ, ապուխտ, աղացած միս, հավի միս, ճարպ, պանիր, հավկիթ պարունակող սննդից:

Եթե, այնուամենայնիվ, ձեզ մոտ նկատվում են աղիքային վարակներին կամ սննդային թունավորմանը բնորոշ ախտանշաններ`

լուծ,

սրտխառնոց

փսխում,

ջերմության բարձրացում, ապա`

մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ, դիմե՛ք բժշկի, քանի որ սխալ և ոչ լիարժեք բուժումը կարող է հանգեցնել բարդությունների և հիվանդության քրոնիկ ձևերի առաջացման: