Foto

Սուրբ Աննա եկեղեցու բակում այսօր հավաք կա. բանախոսը Հայկ Մամիջանյանն է

«Սրբազան շարժում»-ն այսօր երեկոյան` ժամը 19:30-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաք է հրավիրել:

«Քննարկվելու են մեր երկրի կարևորագույն օրակարգերը:

Այսօրվա թեման խորհրդարանական դիվանագիտությունն է: Հայկ Մամիջանյանը կներկայացնի այդ ոլորտի բացթողումները, անելիքներն ու հնարավորությունները:

Բոլորին սպասում ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում»,- ասվում է հաղորդագրությունում: