hraparak.am-ը գրում է.
Ինչպես հայտնի է, վրաց-ամերիկյան հարաբերությունների վերանայման շրջանակներում Միացյալ Նահանգները չեղարկել է Վրաստանի հետ անցկացնելիք զորավարժությունները։ Սա իրականացվում է Վրաստանի կողմից «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման հետ կապված պատժամիջոցների շրջանակներում։ ԱՄՆ-ն վերանայում է Վրաստանի քաղաքացիների հետ վիզային հարաբերությունները եւ այլ միջոցներ է ձեռնարկում։ Զուգահեռաբար նաեւ հայտնի դարձավ, որ այս տարվա հուլիսի 15-24-ը նմանատիպ համատեղ զորավարժություններ Միացյալ Նահանգները կանցկացնի Հայաստանի հետ։ Զորավարժությունների նպատակը, ըստ պաշտոնական լրահոսի, միջազգային խաղաղարար առաքելություն իրականացնող զորախմբերի միջեւ գործակցային մակարդակի բարձրացումն է:
Հայ-ռուսական քաղաքական հարաբերությունների ներկայիս լարվածության պայմաններում հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները ձեռք են բերում առանձնահատուկ բնույթ։ Եվ պատահական չէ, որ հայկական թեմատիկայով հետաքրքրվող ռուս փորձագետները փորձում են նաեւ այս հարցի առնչությամբ ռուսալեզու մեդիահարթակներում մեկնաբանություններ անել։ Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով, հայ-ամերիկյան համատեղ զորախաղերը երկու երկրների բանակների միջեւ մարտունակության եւ իմպերատիվ համատեղության բարձրացման համար են արվում։ Նա այդ զորախաղերը համարել է նշանային՝ հաշվի առնելով, որ Հայաստանը փաստացի դադարեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Զորախաղերը եւս մեկ անգամ վկայում են, թե ինչպես է Հայաստանը հեռանում Ռուսաստանից։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում









