Foto

Նիկոլի թիմակիցներն արդեն ֆորմալ առիթ ունեն՝ լքելու իրեն

Բառացիորեն երեկ առավոտ՝ մի մեկնաբանություն էի կատարել, որտեղ ասել էի. «...Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ու նրա քաղաքական թիմը ոչ թե չեն հասկացել, ըմբռնել իրադարձությունների ընթացքը կամ բավարար քաղաքական հմտություն չեն ունեցել՝ ճիշտ որոշում կայացնելու, այլ միտումնավոր գործել ու գործում են դրանց տրամաբանությանը հակառակ: ... Փաշինյանը միամիտ չէ ու նրա «գրպանը ոչինչ գցել» հնարավոր չէ, եթե ինքը դա չցանկանա կամ, որ ավելի ճիշտ է, դրանից կոնկրետ նյութական շահ չունենա: Ինքն, իր ողջ կենսագրությամբ, հենց այդ ամենի մարմնավորումն է, երբ փողի համար վաճառել է արժանապատվությունը, կորցրել բարեկամների, դավաճանել ընկերներին: Հիմա, երբ հնարավաորություն ունի վաճառել հայրենիքի տարածքները և քաղաքական շահերը, նրա ձեռքը չի դողում ...»:
Իհարկե, կարող էի այսքան երկար (ի դեպ՝ հոդվածիս հղումը կտեղադրեմ մեկնաբանությունների դաշտում ⬇️) գրելու փոխարեն սահմանափակվել մեկ նախադասությամբ. «Փաշինյանը դեռ 2018-ին էր համոզված, որ Արցախը Հայաստան չէ, ուղղակի խաբում էր բոլորին՝ իր թիմակիցներին, «ժողջան»-ին, Հայաստանի դաշնակիցներին և միջազգային հանրությանը»: Ցավոք, նույնիսկ իմ ընթերցողների մեջ կան մարդիկ, ովքեր մինչև հիմա հավատում են Նիկոլին, ամեն քոլի տակ բարբաջում են, թե Արցախը «նախկիններն էին տվել», և մեկ նախադասությամբ դրանց գլուխը ճշմարտություն մտցնելն անհնար է: Սակայն այդ մեկ նախադասությունը երեկ երեկոյան արտասանեց ինքը՝ Նիկոլը:
Հիմա
🔸Նրա թիմակիցների մեծ մասը ֆորմալ առիթ ունեն մեղադրելու իրենց քաղաքական ղեկավարին՝ իրենց խաբելու մեջ և հանգիստ խղճով միանալ իմպիչմենտի գործընթացին:
🔸2018-ին նրան սատարող և մինչև հիմա «դրա տակ մանացած» քաղաքացիները ֆորմալ առիթ ունեն հրապարակներում պահանջել նրա հրաժարականը:
🔸44 օրյա և դրան հոջորդած բոլոր պատերազմներում զոհվածների, վիրավորների, գերեվարվածների ու անհետ կորածների բոլոր հարազատները ֆորմալ առիթ ունեն իրենց զավակների կորստյան ու առոջջության դիմաց Փաշինյանի համար պահանջել ամենախիստ պատիժը:
🔸ՀՀ բոլոր իրավապահ մարմինները՝ ՆԳՆ-ն, դատախազությունը և ՔԿ-ն ֆորմալ առիթ ունեն Փաշինյանին ձերբակալելու և օրենքի ողջ խստությամբ պատժելու՝ պետական դավաճանության և այս տարիներին իր գործած բոլոր պետական և այլ հանցագործությունների համար:
🔸ՀՀ բոլոր միջազգային գործընկերները և դաշնակիցները ֆորմալ առիթ ունեն՝ դատապարտել Փաշինյանի երկերեսանի նենգ արտաքին քաղաքականությունը՝ իրենց մոլորության մեջ գցելու և դրա հետևանքով անդառնալի միջազգային իրադարձություննր և պատերազմներ հրահրելու համար:
Մի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ինքը երեկ իրեն դրեց օրենքից դուրս և չպետք է անպատիժ մնա, իսկ նրանք, ովքեր կշարունակեն սատարել Փաշինյանին, հավասարապես կիսում են նրա բոլոր մեղքերը և նույն խստությամբ պետք է պատասխան տան օրենքի ու ժողովրդի դատաստանի առաջ:
Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան