Դուք ասում եք՝ եթե խաղաղության այս ճանապարհով չգնանք, կռիվ կլինի, իսկ որ գնանք, Աստված գիտի՝ ինչ կլինի: Այս մասին, ԱԺ-ում դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Դիմելով իշխանություններին, Խաչատրյանն ասաց, որ իրենք այս պայմաններում ադեկվատ լուծում չեն առաջարկում: Դուք քարտեզ եք ցույց տալիս, էդ քարտեզի մյուս մասը ԱԼիեւն իր երկրում ցույց չի տալիս: Ի՞նչ ն էր խանգարում ասելու՝ լավ, ես էսքանը զիջում եմ, մի բան էլ դու զիջի: Արարատ Միրզոյանն ասում է՝ մեկ ամսում խաղաղության պայմանագիրը ստորագրելու եք, բա ե՞րբ եք այդ տարածքները վերադարձնելու, ի՞նչ մեխանիզմով եք անելու»,-ասաց նա:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես կարող եմ հիմա արձանագրել, որ մենք դիվանագիտական մեկուսացման մեջ չենք: Ընդհակառակն է: Ինչ վերաբերում է Մինսկի խմբի հետ կլապված դիտարկումներին, մենք հանդիպում ենք այդ երկրների ներկայացուցիչների հետ, ակտիվ հարաբերություններ ունենք ՌԴ-ի հետ, Ֆրանսիայի հետ, ԱՄՆ-ի հետ: Մինսկի խմբի մասով ես ասել եմ, որ իրենք իրար հետ չեն խոսում: 2022-ի փետրվարից Մինսկի խմբի համանախագահները հրաժարվել են կոնտակտի մեջ մտնել իրար հետ: