Վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել․
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանին 2025 թվականի հոկտեմբերի 14-17-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ)՝ ԱՊՀ մասնակից պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի 32-րդ նիստին մասնակցելու նպատակով:
2. Էդուարդ Հակոբյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին հատկացված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի։