Ժողովրդավարությունը ամբողջ աշխարհում է այսօր դեկորացիա, իսկ <<ժողովրդավարության հայկական բաստիոնը>> ոչ այլ ինչ է, եթե ոչ դասագրքային ավտորիտարիզմ։ Եթե ընդհանրական բնութագրելու լինենք, ապա ավտորիտարիզմ քաղաքական այն ռեժիմն է, որտեղ շատ թե քիչ թույլատրելի է ամեն ինչ, բացի քաղաքականությունից։ Սամվել Կարապետյանի, Միքայել Աջապահյանի և մյուսների նկատմամբ արտաարդարադատական կարգով իրականացվող բռնաճնշումները, ազատազրկումներն ու հետապնդումները հենց քաղաքականությունը վերահսկելիության տիրույթում պահելու ավտորիտար ջանքեր են։