Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը
սահմանում է պաշտպանի լիզորություններն ու գործառույթները։ Օրենիք 3-րդ հոդվածի 1-ին
մասը սահամանում է․ «Պաշտպանն իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում է իրավահավասարության,
անկողմնակալության, հրապարակայնության, թափանցիկության և Սահմանադրությամբ ամրագրված
այլ սկզբունքներով»։
Երեկ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ ՀՀ ՄԻՊ գրասենյակի մոտ էին
հավաքվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները։ ՀՀ քաղաքացիները հարցեր
ունեին ՄԻՊ Անահիտ Մանասյանին։
Մասնավորապես՝ ուզում էին իմանալ, թե ինչո՞ւ ՄԻՊ-ը չի արձագանքում,
երբ 40-ից ավելի ոստիկան բռնության են ենթարկում ԱԺ պատգամավորի, երբ անչափահասի դեմքին
ոստիկանի ոտքի տեղն է դաջվում, պետության վերահսկողության տակ գնվող անձին խոշտանգում
են, ոստիկանության բաժիններում քաղաքացիների են ծեծի ենթարկում, նույնիսկ փաստաբանների
նկատմամբ բռնության դեպքեր կան և այլն։ Այս ամենին քաղաքացիներն ակնկալում են իրենց
հարկերից ֆինասավորվող պաշտոնյայի արձագանքը, որը նաև օրենքի պահանջ է։
ՄԻՊ-ը, ով հրապարակային լինելու պարտավորություն ունի, քաղաքացիների
մոտ ուղարկեց իր խոսնակին, որի փոխանցմամբ էլ Մանասյանը պարտաստ էր ընդունել Սրբազանին
և երեք հոգու, բայց առանց լրատվականների։ Սա ուղիղ հակասություն է վերը նշված օրենքի
դրույթի հետ։ Այսինքն՝ չկա իրավահավասարություն իրեն հարցեր տալ և պատասխաններ լսել
ցանկացող քաղաքացիների միջև՝ քանզի նրանցից երեքին է ընձեռվում այդ հնարավությունը։
Անկողմնակալություն, հրապարակայնություն և թափանցինկություն - լրատվամիջոցների
ներկայությունը բացառելն արդեն իսկ հերքում է այս երեքի հնարավորությունը։
Բնականաբար պաշտպանի նկատմամբ օրենսդրորեն ոչ մի սահմանափակում չի կիրառվի, նույնիսկ հարցն էթիկայի հանձնաժողով
չի հասնի, որն էլ անաչառության բացակայության խոսուն վկան է, որի գինն էլ իշխանության
ապօրինություններին գնահատական չհնչեցնելն է։