Foto

Այս տարվա մեկնարկից ի վեր Ադրբեջանն արդեն երեսուն համատեղ ու անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրել . ադրբեջանագետ

Ադրբեջանը շարունակում է «խաղաղության» կառուցմանը միտված անթաքույց քայլեր ձեռնարկել։ Այս մասին գրել է Տաթեւիկ Հայրապետյանը.

«Այսօր, Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ հրետանային ստորաբաժանումներով կրակահերթով մարտավարական վարժանքներ են անցկացվել։ «Զորավարժությունների պլանի համաձայն՝ մշտական տեղակայման կետերից վայրեր դուրս բերված ստորաբաժանումները կատարել են կրակային դիրքեր զբաղեցնելու և մարտական կիրառման համար կայանքներ պատրաստելու խնդիրները:

Հաջողությամբ ավարտվել են նաև առկա ունիվերսալ ռադարային համակարգերի և անօդաչու թռչող սարքերի միջոցով երևակայական թշնամու գործողություններին հետևելու, թշնամու հրետանային զենքին հակազդելու և հատուկ տեխնիկական միջոցների կիրառմամբ օդային հետախուզական միջոցների հայտնաբերման և չեզոքացման խնդիրները»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ես ևս մեկ անգամ հիշեցնեմ, որ այս տարվա մեկնարկից ի վեր Ադրբեջանն արդեն երեսուն համատեղ ու անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրել։ Բայց եկեք ծառեր տնկենք՝ պաշտպանվելու համար ու այս ամենը չնկատելու տանք․․․»