Foto

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը, ինչի հետևանքով հեղեղվել են Նոր Արեշ թաղամասի տներ և փողոցներ

Մայիսի 4-ին, ժամը 00:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 50-րդ փողոցի շենքերից մեկի մոտակայքում գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է․ ջրալցվել են հարակից տները։

Փրկարար ծառայության հաղորդմամբ՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու, Երևան քաղաքի Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժին հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։