Foto

Ֆուաթ Օքթայը ամերիկացի կոնգրեսականների հետ քննարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը

Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Ֆուաթ Օքթայը Վաշինգտոնում ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը, տեղեկացրել է «Անադոլուն»։


Նշվել է, որ Օքթայը իր կարծիքն է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության վերաբերյալ եւ քննարկել հարաբերությունները տարածաշրջանում այնպիսի կարեւոր հարեւանի հետ, ինչպիսին Իրաքն է։


Բացի այդ, Թուրքիայի խորհրդարանի ներկայացուցիչը ներկայացրել է իր դիրքորոշումը Գազայի հատվածի իրավիճակի, Ուկրաինայի պատերազմի եւ այլ թեմաների վերաբերյալ։