ՀԳՄ և Նկարիչների միության
շենքերի վերաբերյալ ՀՀ դատախազության՝ ՀՀ վարչական դատարանին ներկայացված հայցադիմումի
քննարկման օրակարգով ապրիլի 5-ին տեղի է ունեցել ՀԳՄ նախագահության ընդլայնված նիստ։
Տեղի ունեցողն, իսկապես, անհանգստացնող է, լուրջ վտանգներով հղի՝ երկրի հոգևոր-մշակութային
կյանքում, ինչն էլ հաշվի առնելով՝ նախագահության նիստում որոշվել է 2024 թ. ապրիլի
13-ին, ժամը 12.00-ին հրավիրել Հայաստանի գրողների միության համաժողով՝ հարցը առավել
ընդգրկուն ու մանրազնին քննարկելու համար։ Թեմայի վերաբերյալ Vesti.am-ը հարցեր է ուղղել Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին։
-
Պարո՛ն Միլիտոնյան,
համաժողվին ի՞նչ հարցեր եք քննարկելու, ի՞նչ առաջարկներ ունեք։
-
Դատախազությունը, որպես պատասխանող, հրավիրել է Կադաստրի կոմիտեին,
մենք հանդիսանում ենք երրորդ անձ։ 1999թ-ի մարտի 12-ին Կադաստրի կամիտեն սեփակաշնորհել
է գրողների միության շենքը՝ հիմնվելով Կառավարության որոշան վրա, Երևանի քաղխորհուրդը
հաստատել է։ ՀԳՄ-ն անկախ Հայաստանի առաջին կազմակերպություններից է։ Կադարստրը երկրորդ
անգամ վերագրանցում է արել 2001թ օգոստոսի 9-ին և, չգիտես ինչո՞ւ, վարչական դատարանում
մոռացել են 1999թվականը և գործընթացը սկսել են 2001թ-ի գրանցումից։ Նման փաթեթ է ստացել
նաև Նկարիչների միությունը, վտանգված են մյուս ստեղծագործական միությունները։ Դատախազությունը
վերջերս տարածեց մի հողորդագրություն, որը բոլոր ստեղծագարծական միությունների գործունեության
հիմքերը պետք է քննարկվի։ Կարծում եմ, որ կասկածի տակ է դրվում մեր անկախ պետականության
հիմքերը։ 25-30 տարի առաջ պետական իստիտուտների կայացրած որոշումները հիմա վիճարկելը
կվարկաբեկեն այդ իստիտուտները։ Հետո էլ կարող են գալ ուրիշ դատախազական մարմիններ և
այս օրերի որոշումնները կասկածի դնել։ Այսպես կդառնա Կաֆկայի «Դատավարություն» մինչ այժմ
ակտուալ վեպը։ Մենք հիմա հենց այդ վիճակում ենք։ Ես կարծում եմ՝ արդարադատությունը պետք
է փրկել արդարադատության մարմիններից։ Եթե 1937թ-ին սպանում էին գրողներին, աքսորում
էին, ապա հիմա, առայժմ, միյան դա չկա։
-
ՀԳՄ-ն առաջին կառույցը
չէ, որ նման խնդրի է բախվում և թիրախում հենց շենքն է՝ Կամերային երաժշության տուն,
այս պահին ակտուալ «Գոյ» թատրոն, Կոնսերվատորիա, 2018թ-ից ի վեր՝ բազմաթիվ բուժհաստատություններ և այլն։ Միտումը
որտե՞ղ է, հատկապես, որ ասվում է օպտիմալացում, բայց իրականում լուծարում է՝ նույն
Կամերայինը «օպտիմալացումից» հետո ոչ մի ներկայացում չի խաղացել։
-
Սա համահայկական խնդիր է։ Թե ինչ կլինի վաղը, դրանից երևի սատանան
էլ գլուխ չհանի։ Իհարկե մենք ունենք փաստաբան և ուզում ենք այս ամենից գլուխ հանել՝
մեր իրավունքները պաշտպանել նաև դատարանում։ Արվետագետները մտահոգ են, մտածում են,
որ ուզում են շենքերը վերցնեն՝ վաճառեն կամ էլ տեղում տասնյակ հարկերով շենքեր կառուցեն։
-
Նախորդ օրինակներից
ելնելով՝ կարելի՞ է ենթադրել, որ կառույցը տանում են լուծարման։
-
Ամեն ինչ կարելի սպասել։ Այստեղ հարցը միայն շենքը չի։ Այստեղ
մեր աշխատանքն է, այստեղ Իսահակյանն է մեծ ներդրումներ արել, մեր՝ գրողների հոնորարներից
է տոկոսներ պահվել և դրվել վերանորոգման և վերազինման համար։ Մենք ո՞նց ենք պատասխան
տալու Իսահակյանին, մյուս դասականներին, մեր կողքին ապրող գրողներին, ինչո՞ւ ոչ՝ նաև
ինձ։ Իմ գրքերից էլ մեծ գումաներ է պահվել շենքի կայացման համար։ Եթե մեզ զրկում են
այդ ամենից, հետո էլ շենքից հանեն, ապա ինձ հետաքրքիր է՝ ո՞վ է պատասխան տալու, ո՞վ
է Իսահակյանին ասելու․ «Վարպե՛տ ջան, դու սխալ ես արել»։ Ամսի 13-ին մեր համաժողովը
կանենք, որին միանալու են Սփյուռքից, ինչպես նաև՝ Արցախի մեր գործընկերները։ Բոլորն
էլ զայրացած և վրդովված են։ Մեր հանրապետության այս իրավիճակում ինչո՞ւ հարվածներ տեղալ
այս մարդկանց գլխին, ինչո՞ւ, ինչի՞ համար։ Այս մի քանի շենքը վերցնել-վաճառելով մեր
վերքը կբուժվի՞։ Գրողները լավատես չեն։ Իրենց ստեղծագործություններում որոշում կայացնողներին
հիշատակելու են անպայման։ Ե՛վ գրողներն են պատմության մեջ մնալու, և՛ նրանց իրենց շենքից
զրկել ցանկացողները։