Foto

Արցախը եղել է, կա և կլինի․ Բաքվում ապօրինաբար պահվող Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել որդու հետ

Տեղի է ունեցել Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի հեռախոսազրույցը ավագ որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ, որի ընթացքում Ռուբենը խնդրել է կիսվել իր երեք մտքերով:

1. Արցախը եղել է, կա և կլինի։

2. Հավատացեք ինքներդ ձեզ, ինչպես Աստծո մասնիկը, բարին և լույսը:

3. Իսկական հերոսը նա է, ով ի վիճակի է հույս ունենալ այնտեղ, որտեղ այն այլևս չկա.ով դառնում է հենարան ուրիշների համար, երբ նրանք կորցրել են հավատը:

Ռուբեն Վարդանյան