Foto

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում․ զոհ ու վիրավոր կա

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են 3 «Mercedes» մակնիշի և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունները։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։