Foto

Վրաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից 44-օրյայի տարելիցին համերգ կազմակերպելն անընդունելի է

Վրաստանի Հայ Համայնք կազմակերպությունը հայտարարություն է տարածել․

«Վրաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից 44-օրյան պատերազմի տարելիցին համերգ կազմակեպրպելն անընդունելի է

Հայտնում ենք բարոյական վրդովմունք, քանի որ նման իրադարձություն տեղի է ունենում այն ժամանակաշրջանում, երբ հազարավոր հայ ընտանիքներ դեռևս տառապում են էթնիկ զտումների հետևանքներից, իսկ Բաքվում կեղծ դատավարություն է ընթանում Ադրբեջանի կողմից անօրինաբար գերեվարված, քաղաքացիական անձանց և տարածաշրջանի նախկին ղեկավարների դեմ:

Սա միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։

Թբիլիսիում նման միջոցառումների անցկացումը նպաստում է էթնիկական բախումների խորացմանը»։