Foto

Ստեփանակերտում ԿԽՄԿ գրասենյակը փակվել է

Ստեփանակերտում ԿԽՄԿ գրասենյակը փակվել է։ Արցախում ապրող հայերին ԿԽՄԿ-ն կաջակցի՝ Բարդայում գտնվող գրասենյակի միջոցով։ Այս մասին «Փաստինֆո» -ն տեղեկանում է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից։

«Մենք շարունակելու ենք մեր մարդասիրական աշխատանքը տարածաշրջանում, իսկ Ղարաբաղում ապրող հայերին կշարունակենք աջակցել` աշխատելով մեր կազմակերպության Բարդայի գրասենյակից։ Նման որոշումը կայացրել ենք` ելնելով ներկայիս իրավիճակից և համաձայնեցնելով այն համապատասխան իշխանությունների հետ։ Նրանց հետ համաձայնությամբ նախատեսում ենք նաև շարունակաբար իրագործել մեր առաքելությունը հօգուտ մարդկանց, որոնք ունեն մեր աջակցության կարիքը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ Հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։