Foto

Փեզեշքիանն Ալիևի հետ զրույցում հերքել է Իրանի առնչությունը Նախիջևանի վրա հարձակմանը

Թեհրանը որևէ առնչություն չունի Նախիջևանում անօդաչու թռչող սարքերին առնչվող միջադեպի հետ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է Նախիջևանում տեղի ունեցած միջադեպի հետաքննության կարևորությունը։

«Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Նախիջևանում ավիահարվածը որևէ առնչություն չունի Իրանի հետ և ընդգծել է, որ միջադեպը կհետաքննվի», - հայտնել են Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունից։

aysor.am