Foto

ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել թմրանյութեր տեղափոխելու համար կասկածվող հերթական նավին. կա 6 զոհ

Ամերիկացի զինվորականները հարված են հասցրել մի նավի, որն, ըստ ԱՄՆ հետախուզության, թմրանյութեր էր տեղափոխում Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը (SOUTHCOM):

««Հարավային նիզակ» օպերատիվ խումբը հարված է հասցրել մի նավի, որը շահագործվում էր ահաբեկչական կազմակերպության կողմից։ Հետախուզության տվյալներով՝ այն շարժվում էր թմրանյութերի մաքսանենգության հայտնի երթուղով Խաղաղ օվկիանոսի արևելքում և ներգրավված էր թմրամաքսանենգության գործողություններում։ Գործողության ընթացքում սպանվել է վեց թմրաահաբեկիչ տղամարդ։ ԱՄՆ զինծառայողներից ոչ մեկը չի տուժել», - ասվում է SOUTHCOM-ի հաղորդագրության մեջ։

2025 թ. սեպտեմբերից ի վեր ԱՄՆ-ն 45 հարված է հասցրել Կարիբյան ծովում և Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում նավերի, որոնցով, ամերիկյան հետախուզության պնդմամբ, թմրանյութեր էին տեղափոխվում։ Հարվածների հետևանքով, ընդհանուր առմամբ, զոհվել է 157 մարդ։