Նախիջևանի միջազգային օդանավակայանի աշխատանքը վերականգնվել է: Այսօրվանից թռիչքներն իրականացվելու են նախատեսված չվացուցակով, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ներկայումս օդանավակայանի՝ անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով վնասված հատվածներում ընթանում են վերանորոգման աշխատանքներ։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Բաքու-Նախիջևան-Բաքու երթուղով բոլոր չվերթները չեղարկվել էին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով։









