Foto

ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետած քաղաքացու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ

Ազգային անվտանգության ծառայության շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետած քաղաքացու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, այս մասին  Aysor.am-ին հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ այն է ահաբեկչություն»,-փոխանցեց նա:

Հիշեցնենք՝ համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մեկ անձ վառվող տարա նետում ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ:

ՆԳՆ-ից էլ տեղեկացրել էին, որ հանցագործություն կատարելու կասկածանքով 1 անձ ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։