Foto

Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 488 տոննա ռուսական հացահատիկ

Այսօր Բալաջարի երկաթուղային կայարանից կմեկնի ռուսական հացահատիկ տեղափոխող բեռնատար գնացք, որը կանցնի Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան. այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Գնացքը բաղկացած է յոթ վագոնից, հացահատիկի ընդհանուր քաշը 488 տոննա է։

Կազմը կանցնի Բյոյուք Քյասիկ կայարանով, որից հետո կհատի Վրաստանի հետ սահմանը և ճանապարհը կշարունակի դեպի Հայաստան։

Նախորդ նման բեռնափոխադրումը տեղի է ունեցել փետրվարի 4-ին։ Ութ վագոնից բաղկացած գնացքը, որը տեղափոխում էր 560 տոննա ռուսական հացահատիկ, տարանցիկ ուղևորվել էր Ադրբեջանից դեպի Հայաստան