• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

ԱՄՆ սենատորները Բայդենի վարչակազմին կոչ են անում ապահովել ԼՂ-ի նախկին ղեկավարների ազատ արձակումը

ԱՄՆ մի խումբ սենատորներ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ են անում ապահովել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակումը և Լեռնային Ղարաբաղի բնակչության՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքը։

Այս մասին նշվում է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ANCA) տարածած հաղորդագրության մեջ՝ մանրամասնելով, որ նման կոչով հանդես են եկել սենատորներ՝ Էդ Մարկին (դեմոկրատ՝ Մասաչուսեթսից), Բիլ Քեսիդին (Հանրապետական՝ Լոս Անջելեսից), Թոմ Թիլիսը (Հանրապետական՝ Հյուսիսային Կարոլինայից) և Գարի Փիթերսը (դեմոկրատ՝ Միչիգանից)։

Սենատորներն ընդգծել են, որ Ադրբեջանն աննշան տույժեր է կրել միջազգային հանրությունից՝ կապված Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների և այլ պաշտոնյաների շարունակական կալանքի տակ պահելու համար։

«Բայդեն-Հարիսի վարչակազմի անկարողությունն՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու Արցախում ցեղասպանության, Հայաստանի տարածքների օկուպացիայի և հայ բանտարկյալների ու քաղաքական առաջնորդների շարունակական կալանքի տակ պահելու համար ոչ միայն խաթարել է կայուն և արդար խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերը, այլև քաջալերել Է Ադրբեջանի կողմից ագրեսիայի վերսկսման աճող սպառնալիքները», - հայտարարել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն՝ Արամ Համբարյանը՝ շնորհակալություն հայտնելով նամակի հեղինակ սենատորներին վարչակազմի վրա ճնշում գործադրելու և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու կոչի համար։ 

Նրա պնդմամբ՝ բանակցությունների միջոցով ցանկացած կարգավորում պետք է համապատասխանի արցախահայության՝ իրենց հայրենի հայրենիքում խաղաղ և անվտանգ ապրելու հիմնարար իրավունքներին:

Նամակում, որտեղ կոչ է արվում Պետքարտուղարությանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը որակել որպես էթնիկ զտում, ընդգծվում է անհրաժեշտությունը, որ Բայդենի վարչակազմը վճռականորեն պաշտպանի և ապահովի հայերի՝ միջազգային երաշխիքներով իրենց տները վերադառնալու իրավունքը:

Թեև Բայդենի վարչակազմը մի քանի հրապարակային հայտարարություններով պաշտոնապես հաստատել է Լեռնային Ղարաբաղի բնակչության վերադարձի իրավունքը, այդուհանդերձ որևէ շոշափելի գործողություն չի ձեռնարկել՝ ապահովելու համար այն անվտանգ պայմանները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի ապահովվի նաև հայերի՝ հետապնդումներից զերծ լինելն այն դեպքում, եթե նրանց թույլատրվի վերադառնալ իրենց տները:

Մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների ընթացքը՝ սենատորները նշել են, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքական ղեկավարությանը գլխատելու Ադրբեջանի փորձերը «էթնիկ զտումներ իրականացնողների հայտնի մարտավարությունն են»:

Նամակում, մասնավորապես, ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ներկա և նախկին առաջնորդների, այդ թվում՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, Արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և այլոց շարունակական ապօրինի կալանքի տակ պահելը:

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Դաղստանում ուղղաթիռ է կործանվել, զոհեր կան


    Իշխանությունը բազմաթիվ սպառնալիքներ է թողել, որոնց չեզոքացման համար հսկայական ջանքեր են պահանջվելու


    Զինապահին վճարելու փոխարեն կվճարեն ապահովագրության գումար. Ավանեսյանը մանրամասներ է ներկայացնում


    Փաշինյանը Թուրքիայից և Ադրբեջանից է հրահանգ ստանում դուրս գալ Եկեղեցու դեմ, մոռանալ Ցեղասպանությունը


    ԱՄՆ-ն կմերժի որոշակի հիվանդություններ ունեցող ներգшղթյալներին վիզա տրամադրել


    Սահմանամերձ համայնքներն առանձնահատուկ կարևորություն ունեն․ Նաիրի Սարգսյանը Մովսես համայնքում էր (տեսանյութ)


    Սլովակիայի վարչապետը դեմ է Ուկրաինայի վերականգնման համար ԵՄ-ում սառեցված ՌԴ ակտիվների օգտագործմանը


    Ռուսաստանը դիվանագիտական ուղիներով դեռ չի ստացել պարզաբանումներ ԱՄՆ-ից՝ միջուկային փորձարկումները վերսկսելու մասին Թրամփի հայտարարությունների վերաբերյալ․ Լավրով


    Ոչ թե տպավորություն է ստեղծվում, այլ հիմնավոր իրողություն է այն, որ Դավիթ Համբարձումյանին պարզապես ցանկացել են չեզոքացնել քաղաքական գործընթացներից․ փաստաբան


    Արծվաշենի թեման երբեք չի եղել բանակցային օրակարգում, մինչդեռ անկլավների հարցը վաղուց ընդգրկված է Ադրբեջանի պահանջների ցանկում․ Փաշինյանն ընդունել է Բաքվի նոր պահանջը․ Սուրենյանց

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]