Foto

«Ֆլայ Արնայի» վկայականի գործողությունը կասեցվել է 6 ամսով․ «Հետք»

«Հետք»-ը գրում է․ «Այն բանից հետո, երբ «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի (հայտնի է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով) միակ ինքնաթիռը դուրս գրվեց ՀՀ օդանավերի ռեգիստրից, Քաղավիացիայի կոմիտեն մարտի 7-ին կասեցրել է այս փոխադրողի օդանավ շահագործողի վկայականի (ՕՇՎ) գործողությունը: 

Հիշեցնենք, որ «Ֆլայ Արնայի» շարժակազմում գրանցված «Airbus A320» ինքնաթիռը (ՀՀ գրանցումը՝ EK-YRB) հունվարի 16-ից թռիչքներ չէր իրականացնում, իսկ փետրվարի 26-ին Երեւանից թռել էր Շարժա: Մարտի 6-ին էլ Քաղավիացիայի կոմիտեի հրապարակած ցանկից պարզ էր դարձել, որ այս օդանավն ապագրանցվել է հայկական ռեգիստրից:

«Հետքը» գրել էր, որ, ըստ գործող օրենսդրության, ՕՇՎ ունեցող ավիաընկերությունը պետք է լինի առնվազն մեկ օդանավի սեփականատեր կամ վարձակալ (ենթավարձակալ) կամ գոնե ունենա օդանավի վարձակալության (ենթավարձակալության) մասին հուշագիր, այլապես նրա ՕՇՎ-ի գործողությունը կկասեցվի առավելագույնը 6 ամսով, եւ այս ընթացքում փոխադրողը պետք է քայլեր ձեռնարկի՝ օրենսդրական նշված պահանջը բավարարելու համար: Չբավարարելու դեպքում նրա վկայականի ուժը կորցրած կճանաչվի: Իսկ առանց ՕՇՎ-ի ոչ մի ավիափոխադրող չի կարող կոմերցիոն թռիչքներ կատարել»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։