Հայաստանը կողմնորոշվում է դեպի Արևմուտք՝ հաճախ ի վնաս իր ազգային շահերի, օրինակ՝ ՀԱՊԿ-ի հետ համագործակցության սառեցումը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ ներկայացուցիչը։
«Մենք տեսնում ենք արևմտականների կործանարար ազդեցությունը Հայաստանում: Խորը ցավով արձանագրում ենք, որ այս հարավկովկասյան հանրապետությունը վճռականորեն չի դիմադրում այս փոփոխություններին», – «Կովկասյան երկխոսության» բացման ժամանակ նշեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի փոխտնօրեն Դմիտրի Մասյուկը: