Փետրվարի 22-23-ը Հայաստան կայցելի Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնյուն։ Այս մասին հայտնում է «Ֆրանս Պրես» (AFP) գործակալությունը։
Սա կլինի Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավարի առաջին այցը Հայաստան։ Ըստ աղբյուրի՝ այցի հիմնական նպատակը կլինի «պաշտպանության հարցերում երկու պետությունների միջև հարաբերությունների ամրապնդումը» ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ պայմանագիր է կնքվել Հայաստանի կողմից ֆրանսիական ռադարների ձեռքբերման համար։ Բացի այդ, երկրները երկխոսություն են վարում Հայաստանին ֆրանսիական հրետանային և հրթիռային համակարգեր մատակարարելու հնարավորության շուրջ։
Նշենք, որ Հայաստանի պատվիրակությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, երկօրյա այցով Ֆրանսիայում է։









