Foto

Չի բացառվում, որ անգլիական կապիտալը դուրս է գալիս, որպեսզի փոխարինվի թուրքականով

Օրերս հայտնի դարձավ, որ HSBS-ի բանկը միանում է Արդշինբանկին։ Թեմայի վերաբերյալ Vesti.am-ը հարցեր է ուղղել Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանին։

-          Պարո՛ն Սարգսյան, օրերս հայտնի դարձավ, որ HSBS-ի բանկի ակտիվները փոխանցվում են Արդշինբանկին։ Ինչպե՞ս եք գնահատում դա։

-          Փորձենք տրամաբանել երկու մոդելով։ HSBS բանկն ունի մոտավորապես 160 մլրդ դրամի վարկային պորտֆել։ 2021 թ ունեցել է 2 մլրդ դարմի մաքուր շահույթ, իսկ 2022թ-ին՝ 8 մլրդ։ Բավականին համեստ շահույթ է։ Համարվում է կոմֆորտ զոնայի բանկ։ Մյուս խոշոր բանկերի հետ HSBS-ի մրցակցությունը դժվար էր՝ վարկային և ավանդային քաղաքականություն, աշխատանքային վերաբերմունք և այլն։  HSBS-ն այդ փոքր ծավալներով, երբ արդեն չի ցանկանում մրցակցել մյուս խոշոր բանկերի հետ, ինչպիսին են Ամերիան, Արդշինբանկը և այլն, տրամաբանական է, որ մի օր կարող էր վաճառքի որոշում կայացնել և նորմալ է, որ ավելի խոշոր բանկ ձեռք բերի այն։

-          Ինչո՞ւ հենց Արդշինբանկը ձեռք բերեց։

-          Եթե հավատանք օդում կախված լուրերին, ապա Արդշինբանկը ևս վաճառքի է հանվել՝ բաժնետերեր են փոփոխվել կամ նոր պետք է փոխվեն։ Պատճառները կարող են տարբեր լինել։ Օրինակ, որ ցանկություն հայտնած լինի հենց Արդշինբանկը։ Կարող է նաև զուտ  պայմանվորվածությունների արդյունք լինի։

-          Այսինքն, երկու բանկերի կապիտալը մեկտեղել՝ նոր բաժնետերե՞րի հսկողության տակ։

-          Խնդիրը, չեմ կարծում, որ կապիտալների միավորումն է։ HSBS-ի սեփականատերն անգլիական համանուն բանկն է։ Այստեղ միավորման մասին խոսք լինել չի կարող։ Առաջին հայացքից տրամաբանական է, որ փոքր բանկը կարող է վաճառել իր ակտիվները և խոշոր բանկը գնի այն։ Բայց HSBS-ն անգլիական է, վերջերս էլ լուրեր են պտտվում, որ Ամերիա բանկը փորձում են վաճառքի հանել և հավանական ձեռք բերողների թվում են թուրքական և ադրբեջանական կապիտալ ունեցող ըներությունները։ Չի բացառվում, որ՝ ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության ֆոնին, տեղի ունենա տարծաշրջանայաին նոր գերտերության ձևավորում, կապիտալների վերաբեշխում։ Օրինակ՝ Անգլիան որոշի, որ Հայաստանի բոլոր կապիտալները պետք է լինեն Թուրքիայում։

-          Տարիներ առաջ էլ ֆրանսիական Ագրիկոլ բանկը դուրս եկավ Ակբա բանկից: Եթե մեր այսօրվա իշխանությունը քաղաքական կուրսի փոփոխություն է կատարում դեպի Արևմուտք, դեպի անգլոսակսոնական տնտեսական միջավայր, ինչո՞ւ է հանկարծ անգլիական բանկը դուրս է գալիս Հայաստանից։ Արդյո՞ք սա չի նշանակում, որ ոչ թե Անգլիան է դուրս գալիս, այլ անգլիական քաղաքական շրջանակներն այստեղ փորձում են  էմիսար նշանակել Թուրքիային։

-          Ձեր հարցը, տրամաբանված, կապեցիք քաղաքական կոմպոնենտին։ Իհարկե, այդ մտավախությունը կա և բավականաին հավանական սցենար է։ Ես ավելի շատ այդ տարբերակին եմ հավատում, քան նրան, որ սա նորմալ բիզնես պրոցես է։ Եթե մի իշխանություն սկզբից հայտարարում է՝ Արցախը Հայաստան է և վերջ, այնուհետև շատ հմտորեն հիմնավորում է, որ Արցախը մերը չէ և մենք ոչ մի տարածքային հավակնություն չունենք Արցախի շուրջ, եթե դրանից հետո շրջանառում է, որ «կարմիր սվիտերով» չի կարող ցուլերի միջով անցնել, հետևաբար ինքը պետք է պայմանն ընդունի և սա Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեսակետն է, եթե այդ նույն իշխանությունը նոր Սահմանադրություն ընդունելու շարժում է սկսում և փոփոխում հիմնական կետերը՝ ՀՀ անկախության հռչակագիրը, ոչնչացնում է ՀՀ քաղաքացիների դարավոր իղձերը, հրաժարվում է Ցեղասպանությունից և ցանկանում է ՀՀ զինանշանից Արարատի պատկերը ջնջել, բայց միևնույն ժամանակ հայտարարում է, որ գնում են արևմտայն ուղղությամբ և փորձում է Ռուսաստանին տարածաշրջանից հանել,  ապա ստացվում է այն՝ ինչն ունենք։ Եթե սրա հետ կապենք նաև բանկային գործարքները, ապա Թուրքիան ոչ միայն տարածաշրջանում հաստատվում է, որպես ռազմական գերտերություն, այլև տնտեսական հիմնական ներդրողն է լինում և հիմնական կառուցվածքի որոշողը։ Այս տրամաբանությունից ելնելով՝ կարող եք հավատալ, որ անգլիական կապիտալը դուրս է գալիս, որ փոխարինվի թուրքականով։

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան