Հանդիպում եմ ունեցել Հունաստանի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Ադոնիս Գեոգիադիսի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Ընդգծելով երկու երկրների բարիդրացիական հարաբերությունների կարևորությունը՝ քննարկել ենք աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղություններին առնչվող մի շարք հարցեր։
Ընդգծել եմ, որ Հունաստանի հետ բազմակողմանի համապարփակ համագործակցություն է իրականացվում տարբեր ոլորտներում և այս համատեքստում կարևորել սեկտորալ հարաբերությունների զարգացումը նաև սոցիալական պաշտպանության ոլորտում։
Նշել եմ, որ հայկական կողմը հետաքրքրված է բնակարանաշինության ոլորտում Հունաստանի ունեցած փորձով և ուրախ կլինենք, եթե համատեղ աշխատանքներ իրականացվեն նաև այս ուղղությամբ»։









