Foto

Արսենն ասաց` «Անհոգ էղի՛, նենց կաշխատեմ, որ տղայիս վաղը տեսնելուց մարդիկ մենակ լավ բաներ ասեն». Նարեկ Կարապետյան

Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը գրել է.

«Ընտրություններից առաջ, Արսենի հետ հանդիպումներից մեկի ժամանակ, երբ ներկայացնում էի մեր պահանջը մեր թեկնածուից՝ հաղթանակի դեպքում մաքուր ձեռքերով աշխատելու և մի շարք այլ սկզբունքների վերաբերյալ, հիշում եմ նրա պատասխաններից մեկը, որն այս օրերի ընթացքում գլխիցս դուրս չէր գալիս։

Թվարկեց բազմաթիվ տեղական պաշտոնյաների, որոնք այս կամ այն կերպ պաշտոններ էին զբաղեցրել, բայց համայնքի բնակիչները նրանց լավով չեն հիշում։ Հետո, ստեփանավանցիներին հատուկ բարի շեշտադրումով, ավելացրեց.

«Անհոգ էղի՛, նենց կաշխատեմ, որ տղայիս վաղը տեսնելուց մարդիկ մենակ լավ բաներ ասեն, հիշեն, որ իրենցից ամեն մեկի համար մի լավ բան եմ արել»։

Ու այս օրերին տեսնում էի մարդկանց վերաբերմունքն Արսենի տղայի հանդեպ ու ցավով մտածում, որ մարդկանց այդ լավ վերաբերմունքն իր տղան արդեն ունի, բայց իրեն այլևս չունի…»։