Foto

Լևոն Քոչարյանը վերցնելու է պատգամավորական մանդատը և գալու է ԱԺ․ Սեյրան Օհանյան

Լևոն Քոչարյանը վերցնելու է  պատգամավորական մանդատը և դառնալու է մեր խմբակցության պատգամավորը, իսկ վաղը գալու է ԱԺ։

Այդ մասին Tert.am-ի հետ զրույցում  հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը չի ընդունում այն քննադատությունները, որ իր ղեկավարած խորհրդարանական ուժը ծառայում է մեկ անձի՝ Ռոբերտ Քոչարյանի անձնական շահերին։

Սեյրան Օհանյանը նշել է, որ իրենք ընդունում և հարգում են իրենց քաղաքական առաջնորդի խոսքը, բայց այնպես չէ, որ միայն նրա նպատակներն են իրագործում։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբուր կայքում