Foto

Ռիսկերի կառավարումից է կախված, թե վաղն ինչպիսի Հայաստան ենք ունենալու․ Տիգրան Աբրահամյան

ԱԱԾ Սահմանապահ զորքերի` Սյունիքի տարբեր ուղղություններով տեղակայված ուղեկալներ և սահմանային կետեր եմ այցելել, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
 
«Սյունիքի նկատմամբ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հետաքրքրությունների և ադրբեջանական ամբիցիաների պայմաններում, Սյունիքն առանձնահատուկ նշանակություն է ստացել:
 
Ռիսկերի/առավելությունների կառավարումից է կախված, թե վաղն ինչպիսի Հայաստան ենք ունենալու», - գրել է Աբրահամյանը։