Foto

Ջեյհուն Բայրամովը կմասնակցի Թեհրանում «3+3» ձևաչափով բանակցություններին

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կմասնակցի Իրանի մայրաքաղաք Թեհրանում այսօր նախատեսված տարածաշրջանային «3+3» ձևաչափի շրջանակներում հանդիպմանը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Իրան, Ռուսաստան, Թուրքիա)։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

Նրա խոսքով՝ Ջեյհուն Բայրամովը Իրան կմեկնի հոկտեմբերի 23-ին։

Նշենք, որ երեկ իրենց մասնակցությունը հաստատել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, իսկ Վրաստանը հրաժարվել է մասնակցել այդ հանդիպմանը։