Foto

Թոշակները չեն բարձրանա, որովհետև թաղման նպաստների տրամադրման կարգը չփոխվեց


Թոշակները չեն բարձրանա, քանի որ թաղման նպաստի վճարման կարգը վերանայելու նախաձեռնությունից Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը հրաժարվել է։

«Հայտարարել էինք, որ թաղման նպաստի փողն ուղղելու ենք թոշակների բարձրացմանը, բայց, քանի որ մտահոգություններ հնչեցին,  Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն էլ որոշեց, որ այդ որոշումը հիմա պետք չի ընդունել, հետևաբար, այդ միջոցները չեն ուղղվի այդ ուղղությամբ, ինչը տրամաբանական եմ գտնում»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Հիշեցնենք՝ Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ թաղման նպաստների վճարման կարգը չի փոխվի։

Նպաստը կշարունակի տրամադրվել գործող կարգով, իսկ հանրային քննարկման ներկայացված նախագիծն Ազգային ժողով չի ուղարկվի։