Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանը համաշխարհային շախմատի կարկառուն ներկայացուցիչների հետ մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին:
Նոյեմբերի 10-20-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվում է «Total Chess World Championship Tour» մրցաշարը, որին հրավիրված են համաշխարհային շախմատի 24 ուժեղագույն ներկայացուցիչները։
Մասնակիցները բաժանված են 4 խմբային փուլերի՝ ամեն խմբում 6 մասնակիցներով։ Հայկ Մարտիրոսյանի խմբում են Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Շախրիար Մամեդյարովը և Աբհիմանյու Միշրան։









