Foto

«Օգտակար ապուշներ, ձեռքերդ հեռո՛ւ Հայաստանից». Հրանտ Խաչատրյան

ՁԵՌՔՆԵՐԴ ՀԵՌՈՒ՛ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
(Ստացվում է, որ մենք քիչ ենք, բայց մեզ ՀԱՅ են ասում ․․․)
Ստացվում է, որ․
- Արցախը դատարկվեց, որովհետև ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ունենք․
Այսինքն պետականությունն այնքան վատ բան է, որ ավելի լավ է չունենաս։
- Ֆիդայական գեթ մեկ փամփուշտ չկրակվեց, որովհետև ԲԱՆԱԿ ունենք․
Այսինքն բանակն այնքան վատ բան է, որ ավելի լավ է չունենաս։
- Պաշտպանվելու հրաման չտրվեց, որովհետև ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ունենք։
Այսինքն գլխավոր հրամանատարն այնքան վատ բան է, որ ավելի լավ է չունենաս։
- Մեր անունից կապիտուլյացիա ստորագրվեց, որովհետև ԼԵԳԻՏԻՄ ՂԵԿԱՎԱՐ ունենք։
Այսինքն լեգիտիմ ղեկավարն այնքան այնքան վատ բան է, որ ավելի լավ է չունենաս։
- Խելացի ղեկավար չունենք, որովհետև ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ունենք։
Այսինքն ժողովրդավարությունն այնքան վատ բան է, որ ավելի լավ է չունենաս։
- Չենք կողմնորոշվում, որովհետև ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ունենք։
Այսինքն խոսքի ազատությունն այնքան վատ այնքան վատ բան է, որ ավելի լավ է չունենաս։
- Շարունակաբար պարտվում ենք, որովհետև լիքը ճանաչված ու չճանաչված ԲԱՐԵԿԱՄ ԵՐԿՐՆԵՐ ունենք։
Այսինքն բարեկամ երկիրն այնքան վատ բան է, որ ավելի լավ է չունենաս։
- Բարեկամ երկրները մեզ չեն ճանաչում, որովհետև ինքներս մեր ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ չենք ճանաչում։
Այսինքն ինքնությունն այնքան վատ բան է, որ ավելի լավ է չունենաս։
- Ինքներս մեզ չենք ճանաչում, որովհետև ԲԱՐԵԿԱՄ ԵՐԿՐՆԵՐԸ խորհուրդ են տալիս չճանաչել։
Այսինքն բարեկամ երկիրն այնքան վատ բան է, որ ավելի լավ է չունենաս։
- Խաղաղություն ենք ուզում, որովհետև ԴԱՐԱՎՈՐ ԹՇՆԱՄԻՆ է այդպես ուզում։
Այսինքն դարավոր թշնամին այնքան վատ բան է, որ ավելի լավ է չունենաս։
- Ցեղասպանության ենք գնում, որովհետև ԿՌՎԵԼ չենք ուզում։
Այսինքն կռվելն այնքան վատ բան է, որ ավելի լավ է չուզենաս։
- Չենք միաբանվում, որովհետև ԱԶԳԻ ՎԵՐՆԱԽԱՎՆ այդպես է ուզում։
Այսինքն ազգի վերնախավն այնքան վատ բան է, որ ավելի լավ է չունենաս։
- Այս ամենն ուզում ենք չունենալ, չուզենալ, որովհետև բոլորս
ՕԳՏԱԿԱՐ ԱՊՈՒՇ ԵՆՔ։
Այսինքն օգտակար ապուշն այնքան վատ բան է, որ ավելի լավ է չլինես։
Այսինքն ի՞նչ, տակը ոչ մի բան չմնա՞ց։
Բայց մի րոպե, գիտականորեն ապացուցված է, որ ԱՊՈՒՇՆԵՐԸ երկրագնդի վրա շատ քիչ են։ Էլ ուր մնաց դրանց մի մասը՝ օգտակար ապուշները։
Ուղղակի նրանք այնքան գրագետ են դասավորված, որ հանդիպում են ամեն քայլափոխին։
Ամենը չունենալու, տակը բան չմնալու փոխարեն ավելի հեշտ չէ՞ մի անգամ լավ մտածել, ու վճռական ասել լավ դասավորված փոքրաթիվ ՕԳՏԱԿԱՐ ԱՊՈՒՇՆԵՐԻՆ․

May be a graphic of map and text