Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և 20 միլիոն դրամ գրավը։ Սուրեն Ալոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը և գրավը՝ 1 մլն դրամի չափով: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ «Dasaran.am»- հիմնադիր Սուրեն Ալոյանը, ՊՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանը և ևս երեք անձ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ պարզվել է ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար 2019-2021թթ. ընթացքում կազմակերպված գնման ընթացակարգերի շրջանակներում վճարված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 106.300.000 ՀՀ դրամի հափշտակության հանգամանքները։
Ըստ իրավապահների՝ կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Գ.Ա.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ և սահմանված կարգով նշանակված լինելով ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար 2019, 2020 և 2021 թվականներին կազմակերպված N ծածկագրերով թվով երեք գնման ընթացակարգերում պատասխանատու ստորաբաժանման ղեկավար, պաշտոնեական դիրքն օգտագործելով «Էլ …» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, «Նոր …» հասարակական կազմակերպության տնօրեն, «DASARAN.AM» ապրանքային նշանի սեփականատեր Ս.Ա.-ի և գնումների հայտերը նախագծած անձանց՝ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ՎՏԱ բաժնի պետ Կ.Պ.-ի և նույն վարչության գլխավոր մասնագետ Ա.Ա.-ի օժանդակությամբ, պաշտոնական փաստաթղթերում մտցրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ և խաբեության եղանակով, շահադիտական նպատակով, 2019-2021 թվականների ընթացքում պետությունից հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 106.300.000 ՀՀ դրամ:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան









