Դուք հարցնում եք՝ արդյոք մենք հետախուզական տվյալներ ստանում ենք ամերիկյան կողմից։ Այո, մենք շարունակում ենք այդ համագործակցությունը։ Ճիշտ է, անցած գիշեր տեղի ունեցած հարձակման ժամանակ օդային տագնապի ազդանշանը հնչեցվել է ուշացումով։ Սակայն դա պայմանավորված էր ռուսական կողմի կիրառած սպառազինության հատուկ տեսակով», – հոկտեմբերի 13-ին Վարշավայի անվտանգության ֆորումի ժամանակ ասել է Սիբիհան։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևի ուղղությամբ ռուսական բալիստիկ հրթիռների արձակումից առաջ Ուկրաինան նախազգուշացում չի ստացել գործընկերներից։ Նա, սակայն, չէր հստակեցրել, թե կոնկրետ որ գործընկերների մասին է խոսքը։
Ավելի վաղ Financial Times պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ անցյալ շաբաթ ԱՄՆ ներկայացուցիչները սպառնացել են դադարեցնել հետախուզական տվյալների փոխանակումը Կիևի հետ՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածների պատճառով։









