Foto

Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ

Բուլղարիայի Ալբենա քաղաքում ավարտվեց կանանց Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության որակավորման առաջին փուլի B լիգայի 2-րդ խմբի մրցաշարը, հաղորդում է armsport.am-ը։

Երրորդ տուրում Արմեն Բարեղամյանի գլխավորած կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը մրցեց Վրաստանի հասակակիցների հետ և կրեց հերթական ջախջախիչ պարտությունը՝ այս անգամ 0:7 հաշվով:

Հիշեցնենք, որ ընտրական այս մրցաշարի մեկնարկային խաղում հայ ֆուտբոլիստուհիները 0:11 հաշվով զիջել էին Իռլանդիայի հավաքականին, իսկ երկրորդ տուրում 0:10 հաշվով պարտվել էին մրցաշարի տանտերերին՝ Բուլղարիայի ընտրանուն։

Այսպիսով, Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման առաջին փուլի երեք խաղերում չկարողացավ խփել ոչ մի գնդակ՝ սեփական դարպասն ընդունելով ռեկորդային՝ 28 գնդակ:

Նշենք նաև, որ խմբի մյուս խաղում Իռլանդիան 2:0 հաշվով առավելության է հասել Բուլղարիայի նկատմամբ: