Foto

Կարող ենք վաղն առավոտյան լրահոսում հայ-թուրքական սահմանի բացման վերնագիր տեսնել․ Միրզոյան

Թուրքիայի հետ սահմանը դեռ փակ է, սակայն հարաբերությունների կարգավորման գործընթացը, ըստ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի, բավականին հասունացել է արդեն։ Այս մասին Արարատ Միրզոյանն ասել է այսօր Վարշավայի անվտանգության ֆորումում, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան։

«Մենք կարող ենք հեշտությամբ վաղն առավոտյան լրահոսում գտնել մի վերնագիր հայ-թուրքական սահմանի բացման մասին և այլն»,- նշել է Միրզոյանը։

Նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ մենք արդեն ունենք խաղաղություն։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե հարևանների հետ հարաբերությունների կարգավորման այս գործընթացն արդյոք կապ ունի՞ ԵՄ-ի հետ ունեցած հարաբերությունների և քաղաքականության հետ, Միրզոյանը այդ հարցերը փոխկապակցված չի համարել։

Նա շեշտել է, որ Հայաստանը նպատակադրված է բարելավել հարաբերությունները հարևան երկրների հետ անկախ ամեն ինչից, ու սա որևէ կերպ կապված չէ երկրի եվրոպական ձգտումների հետ: Մյուս կողմից, ըստ Միրզոյանի, եթե Հայաստանի ձգտումն է դառնալ ԵՄ լիիրավ անդամ, ապա, հավանաբար, հարևանների հետ խնդիրներ, հակամարտություններ ունենալը կվնասի գործընթացին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։