• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

85 ընտրող գրանցված է ոստիկանական ակադեմիայի, 86-ը՝ ՀՖՖ-ի, 159-ը՝ Նորքի գերեզմանատան տարածքում. «Հայաքվե»

Բազմաթիվ արձնագրված խախտումներ կան, մասնավորապես, բավական մեծ թվով մարդկանց գրանցումներ անհայտ տարածքների վրա, օրինակ, հայտնաբերվել է, որ 85 հոգի գրանցված է ոստիկանական ակադեմիայի տարածքում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Հայաքվե» դիտորդական առաքելության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը:

«Մոտավորապես նույն քանակի՝ 86 մարդ է գրացված  Ֆուտբոլի ֆեդերացիայի տարածքում: ընդ որում, դրանք ոչ բնակելի տարածքներ են: Եվս 48 անձ գրանցված է րան հարակից, էլի ՀՖՖ-ին պատկանող տարածքում: 159 ընտրող գրանցված է Մալյան նրբանցք 4/34 հասցեում: Սա համապատասխանում է Նորքի գերեզմանատանը: Օդանավակայնի հարակից տարածքում 174 քաղաքացիներ են գրացված, որը բնակության համար պիտանի չէ»,-ասաց նա:

Աննա Կոստանյանի խոսքով, ընտրատեղամասերից մեկում գրանցման սարքի հետ խնդիր է եղել անձնագրերի ճանաչելիության մասով: «Այսինքն սարքը անձնագիրը չի ճանաչել: մեկ այլ դեպքում 6/11 տեղամասում ընտրողը մոտեցել է այլ ընտրողի, որ «օգնի» քվեարկելու, լավ է, որ ֆքիսվել է փաստը, հորդորել են նախագահին հեռացնելու այդ մարդուն քվեախցիկի մոտից:

Կենտրոնի տեղամասերից մեկում քաղաքացիներից մեկը ահազանգել է «Հայաքվեի» թեժ գծին, որ հարակից տարածքում ակտիվ մի խումբ կա, որոնք իրենք իրար մեջ խոսում են մարդկանց ավտոբուսներով բերելու եւ քվեարկելու մասին:

10/12 տեղամասում հանձնաժողովի նախագահը վերցրել է խախտումների արձանագրման համար նախատեսված մատյանը եւ չի թողել, որ դիտորդը համապատասխան արձանագրությունն այնտեղ իրականացնի»,-ասաց «Հայաքվե» նախաձեռնության  ներկայացուցիչը:

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Մերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտե


    Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ


    Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա


    Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ


    ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը


    Կարող ենք վաղն առավոտյան լրահոսում հայ-թուրքական սահմանի բացման վերնագիր տեսնել․ Միրզոյան


    17 000 000 դրամի պահանջ. «ՔՊ»-ն որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը. էդգար Ղազարյան


    Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ


    Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ․ Միրզոյանը՝ ԵՄ–ի հետ հարաբերությունների մասին


    ՀՀ արդարադատության նախարարությունում քննարկվել են հայ-վրացական փորձագիտական համագործակցության հարցեր

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]