Foto

Հայաստանը չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Հայաստանը չի կարող փոխել արտաքին քաղաքականության վեկտորը, այն միշտ կողմնորոշված է՝ ըստ երկրի պետական շահերի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցում:

Վարչապետը վստահեցրել է, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը թափանցիկ է: Նա տեղին չի համարել ձևակերպումները, թե Հայաստանը փոխում է արտաքին քաղաքական վեկտորը:

«Հայաստանը չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել՝ այն իմաստով, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը միշտ կողմնորոշված է՝ ըստ Հայաստանի պետական շահերի: Հայաստանի արտաքին քաղաքականությունը միշտ ուղենշված է և ելնում է Հայաստանի պետական շահերից»,-ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին՝ վարչապետն ասել է, որ դրանում ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂ-Ադրբեջան շփման գծում իրադրության գնահատականը, այն, ինչ ներկայացրել է այս տարվա ընթացքում իրենց ունեցած 7-8 հեռախոսային խոսակցությունների ընթացքում: