Foto

Արցախ որեւէ բեռ չի հասել. Արամ Հարությունյանը՝ Աղդամի ուղղությամբ ռուսական հումանիտար բեռի մասին

Արցախ որեւէ բեռ չի հասել, մնացած մասով մանրամասն տեղեկություն չունեմ, բայց Արցախում միանշանակ ըմբռնում կա, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի եւ որեւէ այլ ճանապարհ չի կարող փոխարինել Լաչինի միջանցքին: Այս մասին  NEWS.am-ի հետ զրուցում ասաց  «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը:

«Բայց չենք բացառում, որ կարող են այլընտրանքային այլ ուղիներ լինել»,- ասաց նա: 

Նշենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ռուսաստանի Կարմիր խաչի ընկերության բեռնատար ավտոմեքենան Աղդամի ուղղությամբ հումանիտար բեռ է տեղափոխում Արցախ: