Foto

«Կորովուշկա», «Գորնոգաստ», «Ինտերվենտ» և «Գրեխովոդնիկ». «Ահեղ դատաստանի օրվա ռադիոկայանը» մեկ օրում չորս հաղորդագրություն է փոխանցել

«Ահեղ դատաստանի օրվա ռադիոկայանը»՝ ՈւՎԲ-76-ը, հինգշաբթի՝ Մոսկվայի ժամանակով 18:28-ին, փոխանցել է «Կորովուշկա» հաղորդագրությունը։ Դրա մասին հայտնել է կայանի ակտիվությանը հետևող «УВБ-76 эфир» Telegram-ալիքը։

Սա ռադիոկայանի՝ օրվա ընթացքում գրանցված չորրորդ հաղորդագրությունն էր։ Ավելի վաղ եթերում հնչել էին «Գորնոգաստ» բառը՝ Մոսկվայի ժամանակով 13:04-ին, «Ինտերվենտ»-ը՝ 11:32-ին, և «Գրեխովոդնիկ»-ը՝ 10:56-ին։

ՈւՎԲ-76-ը ռազմական ռադիոկայան է, որը գործում է 1970-ականներից։ Ժամանակ առ ժամանակ այն հաղորդում է կարճ, կրկնվող բզզացող ազդանշան, ինչի պատճառով ստացել է «Բզզացող» ոչ պաշտոնական անվանումը։ Երբեմն եթերում հնչում են առանձին բառերից բաղկացած ձայնային հաղորդագրություններ։