Foto

«Հրապարակ». Սահմանն ապօրինի հատելիս բռնվել

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, հոկտեմբերի 4-ին ազգությամբ արաբ անձը շրջանցել է Նոյեմբերյանի Պտղավան բնակավայրի տարածքը և Դեբեդ գետով լողալով` փորձել է մուտք գործել Վրաստանի տարածք։ Սակայն ՀՀ սահմանապահները կանխել են ապօրինի սահմանահատումը։ Տղամարդը կալանավորվել է։   Հոկտեմբերի 4-ին սահմանը հատած արաբի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել։ Նա նաև պաշտպան ունի` Անահիտ Ասատրյանը: Մեզ հետ զրույցում փաստաբանն ասաց, որ իրավունք չունի որևէ տեղեկություն տրամադրելու․ գործը կգնա դատարան, մանրամասները հայտնի կդառնան»։