«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիր տնօրեն Ալեքսան Զաքարյանը, նրան փոխկապակցված ևս մի քանի անձ՝ Գայանե Վերդյանը, Աստղիկ եւ Տաթեւիկ Ղազարյանները հրավիրվել են ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Այս մասին տեղեկանում ենք «Ազդարար» կայքից:
Ըստ հայտարարության՝ դատախազությունում գույքի վերաբերյալ ուսումնասիրություն է իրականացվել, ըստ այդմ, նրանք հրավիրվել են՝ գործի նյութերին ծանոթանալու և դիրքորոշում ներկայացնելու համար։
Ըստ ծանուցագրերի՝ նրանք Դատախազություն պետք է ներկայանան սեպտեմբերի 4-ին։









