• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Ինչո՞վ է զբաղված ՀՀ ԳՇ պետը. հրամանատարությունը լուռ մարսեց փոխգնդապետ Մխիթարյանի մահը. Տիգրան Աբրահամյան

Փոխգնդապետ Արա Մխիթարյանի սպանության գործով ընթացող գործընթացում իշխանությունը նոր ստորացուցիչ քայլերի է գնացել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Հիշեցնեմ, որ 2019 թվականին, ՀՀ ԶՈւ սպան դաժան բռնության էր ենթարկվել իշխանական բանդայի կողմից եւ ըստ մահացած սպայի ընտանիքի անդամների ու ականատեսների, այդ միջադեպին անձամբ ներկա է եղել Վայոց ձորի նախկին մարզպետ, ներկայումս քպ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանը:

Ներկայումս իշխանության ուղղորդմամբ, սուտ մատնության գործով քրեական գործեր են հարուցվել այն ականատեսների նկատմամբ, ովքեր ոչ միայն այդ օրը իրենց աչքով տեսել են, թե ովքեր են այդ միջադեպին մասնակցել, այլ նաեւ սպանությունը կանխելիս բռնության ենթարկվել:

Ավելին, իշխանությունը երեկ հերթական ճնշման միջոցն է կիրառել 2 սպաների նկատմամբ` «պաշտոնավարման կասեցում», ինչն այս դեպքում նաեւ ֆինանսական վնաս է հասցնելու կոչումով փոխգնդապետ 2 սպայի:

Հետաքրքրական է` ինչո՞վ է զբաղված ՀՀ ԳՇ պետը, երբ նրա լուռ համաձայնությամբ կոծկում են իրական փաստերը, գործեր շինում իր սպաների նկատմամբ, ավելին` այս ծանր պահին, այդ 2 սպային թույլ չեն տալիս զբաղվելու իրենց պաշտոնական լիազորություններով:

Դեռ չեմ խոսում այն մասին, որ բանակի հրամանատարությունը լուռ մարսեց փոխգնդապետ Արա Մխիթարյանի մահվան հանգամանքը. կարեւորն իրենց պաշտոնները պինդ պահում են, իշխանությունն էլ իրենց ԴԵՌ հանդուրժում է»,-գրել է Աբրահամյանը։


‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Տոկաևը Թրամփին Ղազախստան է հրավիրում


    Սեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումը


    Ավտովթար Գեղարքունիքում․ 4 տուժածները հիվանդանոցում են


    Ռուսական կողմը նավ է խոցել Օդեսայի նավահանգստում


    Գերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներին


    «Օկուպացված Արցախ այցելելիս հարցրեք՝ որտե՞ղ են բնակիչները»․ Շահվերդյանը՝ Ադրբեջանում հավատարմագրված դեսպաններին


    Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը


    Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավnրներ


    Ոչ մի երկիր չպետք է օգտագործի իր տարածքը մեկ այլ երկրի uպառնալու կամ նրա վրա hարձակվելու համար․ Փեզեշքիան


    Anthropic ընկերության ղեկավարը կոչ է արել դանդաղեցնել ԱԲ ավելի հզոր մոդելների մշակման տեմպերը

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]