Foto

Սեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումը

Սեպտեմբերի 13-ին «ԱՅԲ» դպրոցում կկայանա Հայ Գործարարների Ասոցիացիայի կազմակերպած Buissup Challenge-ի եզրափակիչ փուլը, պաշտոնական փակումը և մրցանակաբաշխությունը։

Եռօրյա ծրագրի շրջանակում շուրջ 150 երիտասարդ մասնագետներ, միավորվելով բազմապրոֆիլ թիմերում, աշխատել են հայկական խոշոր ընկերությունների ներկայացրած 10 իրական բիզնես մարտահրավերների շուրջ։ Մարտահրավերներ են ներկայացրել Ucom-ը, Union LLC-ն, Coffee House-ը, Yan Products-ը, Cinema Star-ը, Sali-ն, One Way Tour-ը, Maple Leafs Clinic-ը, Dalma Garden Mall-ը և Bacon Product-ը։

Դրանք ընդգրկում են բիզնեսի զարգացման արդիական ուղղություններ՝ արհեստական բանականություն և թվայնացում, մարքեթինգ և վաճառքներ, հաճախորդների փորձ, մարդկային ռեսուրսների կառավարում և ներքին գործընթացների օպտիմալացում։

Եզրափակիչ օրը թիմերն իրենց լուծումները կներկայացնեն ընկերությունների ներկայացուցիչներին։ Առաջարկները կգնահատվեն՝ ըստ կիրառելիության, նորարարության և ակնկալվող բիզնես ազդեցության։ Լավագույն լուծումների հեղինակ թիմերի միջև կբաշխվի 3,5 մլն դրամ ընդհանուր մրցանակային ֆոնդը։

Օրվա ծրագիրը կմեկնարկի հաղորդավարուհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի «Խոսքի արվեստ» աշխատարանով, որին կհաջորդեն թիմերի վերջնական աշխատանքն ու մարտահրավերների լուծումների ներկայացումները։

Պաշտոնական փակումը և մրցանակաբաշխությունը կմեկնարկեն ժամը 19։30-ին, որից հետո կանցկացվի գալա ընթրիք և երաժշտական ծրագիր։

Buissup Challenge-ը ստեղծվել է որպես բիզնեսի և մասնագիտական ներուժի հանդիպման հարթակ, որտեղ մասնակիցները ոչ միայն առաջարկում են գաղափարներ, այլև աշխատում են իրական խնդիրների վրա և իրենց լուծումները ներկայացնում անմիջապես որոշում կայացնողներին։

Հայ Գործարարների Ասոցիացիայի մասին

2019 թվականին հիմնադրված Հայ Գործարարների Ասոցիացիան շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը Հայաստանի և միջազգային բիզնես համայնքների միջև համագործակցության հարթակ է ձևավորում։ Իր գործունեության յոթ տարիների ընթացքում Ասոցիացիան իրականացրել է բազմաթիվ գործարար միջոցառումներ և նախաձեռնություններ։ Հայ Գործարարների Ասոցիացիայի նախագահն է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանը։