Foto

8 թաքնված նշան, որ Ձեր կողքի մարդը դեպրեսիա ունի

Դեպրեսիան հաճախ աննկատ է մնում, և դա ամենավտանգավորն է։ Մարդը հակված է իր ամենացավոտ ու խորը վերքերը թաքցնել ուրիշների աչքերից։ Նա մենակ է մնում իր խնդրի հետ…
Cluber-ը ներկայացնում է, թե ինչ են անում մարդիկ, ովքեր թաքցնում են դեպրեսիան.

1. Նրանք չափազանց կենսուրախ տեսք ունեն, անընդհատ կատակում են:

Մի շփոթեք դեպրեսիան վատ տրամադրության հետ: Հիշեք հայտնի կատակերգու Ռոբին Ուիլյամսին: Մարդիկ նույնպես դերասաններ են։ Մարդը կարող է լինել ընկերության հոգին և դրական լիցքեր սփռել, բայց ներքուստ զգում է ամենախոր հիասթափությունը:

2. Նրանք հակված են պատմություններ հորինել:

Մարդիկ, ովքեր տառապում են դեպրեսիայից, կարծում են, որ ուրիշները չեն կարող հասկանալ իրենց։ Այսպիսով, նրանք խելամիտ արդարացումներ են գտնում՝ իրենց գործողությունների համար պատմություններ հորինելով:

3. Նրանք ավելի լուրջ են վերաբերվում որոշ մթերքների օգտագործմանը:

Ընկճված մարդը գիտի, թե ալկոհոլը կամ սուրճն ինչպես կազդեն իր վիճակի վրա։ Գիտի, թե երբ և որքան խմել:

4. Նրանք հակված են փիլիսոփայելու:

Նման մարդիկ հաճախ մտածում են կյանքի իմաստի մասին՝ փնտրելով կարևոր հարցերի պատասխանները։ Այս մտքերը ճահճի պես քարշ են տալիս մարդուն։ Երբեմն դա հանգեցնում է անդառնալի հետևանքների:

5. Սովորաբար նրանք տաղանդավոր են լինում:

Ստեղծագործությունը հույզերի արդյունք է։ Ճնշող աշխարհից որոշ ժամանակով հեռանալու միջոց: Արվեստում այդպիսի մարդիկ իմաստ ու լույս են գտնում։

6. Երբեմն նրանք կարող են նշաններ տալ:

Նույնիսկ չափազանց ուժեղ մարդիկ երբեմն կարող են տեղի տալ և ցույց տալ իրենց ցավը: Անվնաս կատակը կարող է հնչել՝ որպես օգնության կանչ: Եթե մարդը բացվել է Ձեր առաջ և պատմել է իր ցավի մասին, օգնեք նրան: