Foto

Մոսկվայում այսօր կայանալու է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների հանդիպումը

Մոսկվայում այսօր կայանալու է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:

Օրակարգում են տարածաշրջանային անվտանգության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը,  հումանիտար խնդիրները:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նաև առանձին հանդիպում կունենա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: