Foto

ԱԺ աշխատակիցները աշխատավարձի 80 տոկոսի չափով խրախուսական պարգևավճար կստանան

ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահի պաշտոնակատար Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ՝ խորհրդարանի  աշխատակազմը կպարգևատրվի ամսական պաշտոնական դրույքի 80% չափով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ազգային ժողովից։

«1.Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ ամսական պաշտոնային դրույքի 80%-ի չափով՝ համաձայն հավելվածի:

  1. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»: