«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է․
«Նիկոլ Փաշինյանը 2020թ․ օգոստոսին հայտարարել է, որ Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին դեպքն է լինելու, երբ զրոյից գյուղ է կառուցվում։ Խոսքը Շիրակի մարզում Նոր Ջրաձոր գյուղի մասին է։
2024թ․ հայտարարվել է, որ գյուղի կառուցումը սկսվում է և կավարտվի երեք տարում։
Որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել այս գյուղը չկառուցելու համար։ Աշխատանքից չի ազատվել, նկատողություն չի ստացել, բացատրություն չի տվել։ Այլ, սրա փոխարեն, բոլորը ստացել են պարգևավճարներ՝ մեծ-մեծ խոսելու, սուտ խոստումներ տալու ու գործ չանելու համար։
Որ հարցնես, օրերով հեքիաթ կպատմեն, թե ինչու չեն կառուցել այս գյուղը ու բոլորը կլինեն մեղավոր, բացի պետական պաշտոնյաներից»









